Հայաստանը հիշատակվում է այնպիսի հինավուրց քաղաքակրթությունների կողքին, որոնցից շատերը հիմա գոյություն չունեն։ Եղել են ժամանակներ որ Հայաստանը իր աշխարհագրական դիրքով դարձել է արևելքի և արևմուտքի հատման ամենաբանուկ խաչմերուկը։
Համաշխարհային պատմագիտության մեջ շատ անգամներ է լուսաբանվում Հայաստանի տնտեսամշակութային կյանքը։
Մեծ հետաքրքրություն հարուցող վկայություններ կան հին Հայաստանի պատմական աշխարհագրության ու հասարակական-քաղաքական հարաբերությունների մասին: Դրանք թեև բազմաքանակ չեն, սակայն հույժ կարևոր են:
Ահա 16-րդ դարում վիեննացի հումանիստ Կոնրադ Կելտեսը գտնում է մի քարտեզ, որը բացի հետաքրքիր լինելուց նաև շատ բարդ ու տարօրինակ էր, Կելտեսը որոշում է այն հանձնել Աուգսբուրգի գիտնական Պևտինգերին, որի անունով էլ հետագայում այդ քարտեզը կոչվում է «Պևտինգերյան», քանի որ հենց նա է բացահայտել քարտեզի իրական նշանակությունը։ Պևտինգերյան քարտեզը հին աշխարհի ճանապարհների մանրամասն նկարագրությունն է։
Հին Հայաստանի գլխավոր ճանապարհները, ըստ Պևտինգերյան քարտեզի, ուղեցույց են, որոնց վրա նշված են Եվրոպայի, Ասիայի ու Աֆրիկայի հաղորդակցության հին ճանապարհները, դրանց վրա գտնվող քաղաքներն ու կայարանները, վերջիններիս միջև եղած տարածությունները։
«Հին Հայաստանի գլխավոր ճանապարհները» աշխատության մեջ Մանանդյանը Պևտինգերյան քարտեզը համարում է Հայաստանի ռազմական և առևտրական հին ճանապարհների ուսումնասիրության և Հայկական լեռնաշխարհի ու հարևան երկրների պատմական աշխարհագրության անփոխարինելի աղբյուր։ Քարտեզի վրա հռոմեական մղոններով նշված են Մեծ Հայքի թագավորության հիմնական մայրուղիները։
Պևտինգերյան քարտեզի օգնությամբ ճշտվում են Արշակունյաց Հայաստանի հին ճանապարհները, դրանց վրա գտնվող կայանների մեծ մասը, Արտաշատի և Տիգրանակերտի ՝ երկու մայրաքաղաքների մանրամասն նկարագրությունը։ Բացի այն, որ քարտեզը ցույց է տալիս այս քաղաքների կարևորությունը, նաև վկայում է հին աշխարհի համար Հայկական թագավորության դերը՝ երկրի որոշակի բարձր կարգավիճակի մասին։
Պևտինգերյան քարտեզը վերահրատարակել, մանրամասն ուսումնասիրել և մեկնաբանել է գերմանացի գիտնական Կոնրադ Միլլերը, ըստ որի՝ քարտեզի հեղինակը հռոմեացի աշխարհագիր Կաստորիուսն է, որն այն կազմել է 361-363 թվականներին։Միլլերի կարծիքով հին աշխարհագրության համար Կաստորիուսի այս քարտեզն ավելի կարևոր է, քան Պտղոմեոսի «Աշխարհագրություն»-ը:
Պևտինգերյան քարտեզի միակ օրինակը գտնվում է Վիեննայի պետական գրադարանում։
Այսպիսով կարևոր նշանակություն ունեցող քարտեզի գոյության մասին գիտեն քչերը։ Prime Casual Wear-ի հեթական տպագրությունը ՝«Արտաշատ քաղաքը 361-363 թ -ի Պևտինգերյան քարտեզի վրա», ունի մեծ նշանակություն. մեր թիմի գլխավոր նպատակն է հանրությանը ճանաչելի դարձնել Հայաստանի դարավոր պատմության դրվագներից մի հատվածը, որի մասին, ցավոք, շատերը չգիտեն։
https://primecasualwear.com/products/պևտինգերյան-քարտեզ-արտաշատ