in Տպագրություն

Երկրում կար շատ բարձր և անմատչելի մի լեռ: Մարդիկ կամեցան բնակություն հաստատել նրա վրա, որովհետև լի էր նա ամենայն բարիքով: Սակայն շատ էր դժվարին նրա վրա բարձրանալը, թեպետև ուներ բազում ճանապարհներ: Նրանք, ովքեր նրա վրա բարձրանալու ժամանակ կանգ առան` հանգստանալու, սայթաքեցին և ցած գլորվելով հասան մինչև հատակը, իսկ ովքեր չուզեցին դադար առնել, այլ գավազանի օգնությամբ աշխատեցին շարունակել վերելքը, բարձրացան լեռան վրա և հանգիստ կյանք վայելեցին: Այսպես, թուլակազմ անարիները մնում են կես ճանապարհին ու կորչում,իսկ հաստատակամները, համբերությունն իրենց նեցուկ ունենալով վեր են բարձրանում ու հասնում նպատակին:

© Մխիթար Գոշ, XII դար

Լեռնցի կարճաթև շապիկ
Լեռնցի Շապիկ

Լեռները Հայաստանի այցեքարտն են։ Մեր աշխարհագրական դիրքը մեծ ազդեցություն է ունեցել մեր բնավորության ձևավորման վրա։ Լեռներ հաղթահարելը հեշտ գործ չէ, իսկ լեռներում ծնվելու և ապրելու համար մեծ կամքի ուժ է հարկավոր։

Իզուր չէ որ շատերի համար «հայ» բառի հոմանիշը հենց «լեռնցի»-ն է։

Հայաստանի տարածքում ամենաբարձր լեռը՝ Արագածը,բարձրությունը կազմում է 4094 մետր։

Prime Casual Wear-ը բազմիցս ստեղծել և շարունակում է ստեղծել տպագրություններ, որոնց թեման Հայաստանի լեռներն ու լեռնաբնակներն են։Տպագրություններ, որոնք միտված են իրազեկել և կրթել հանրությանը՝

  • Արարատ
  • Աժդահակ
  • Արագած
  • Խուստուփ
  • Ուղտասար
Աժդահակ Շապիկ

Հայաստանի բոլոր լեռներն ունեն իրենց պատմությունները և այդ լեռները բարձրանալն ու հաղթահարելը մեզ այդ պատմությունների մի մասն է դարձնում։

Խուստուփ, լեռնագագաթ Սյունիքի մարզում,ունի 3201 մ բարձրություն։
Գարեգին Նժդեհի հուշարձանը Խուստուփ լեռան ֆոնին։

Լեռների վերաբերյալ տպագրությունները Prime Casual Wear-ում բազմազան են։

Դրանցից է նաև «Լեռներին մոտ» տպագրությունը,որը ներկայացնում է Հայկական լեռնաշխարհի 5 լեռնագագաթները` Արարատը, Արագածը, Ջիլոն, Սիփանը և Սավալանը։

Լեռներին մոտ Շապիկ

Մեր թիմը միտված է հանրությանը ճանաչելի դարձնել Հայաստանի անմատչելի թվացող և գեղատեսիլ լեռները։

Մեկնաբանիր

Comment