in Նորույթ, Տպագրություն

  • Prime Casual Wear հայկական արտադրության բրենդը ստեղծվել է 2019 թվականի մայիս ամսին։
  • Այժմ մենք ունենք շուրջ 3 մասնաճյուղ` Երևանի ամենահայտնի փողոցներում։
  • Prime-ի գաղափարախոսությունը հետևյալն է.
    • Ստեղծել բացառիկ դիզայնով և հետաքրքիր պատմություններ կրող հագուստներ, որոնց միջոցով մարդիկ կճանաչեն Հայաստանը, հայկական մշակույթը և զարկ կտան տեղական արտադրությանը։

Այս հոդվածում Ձեզ կներկայացնենք Փրայմի մասին 5 փաստ, որոնք գուցե չգիտեք։

Ինչու՞ բրենդի անվանումը հայերեն չէ։

Prime-ը ի սկզբանե միտված է եղել առաջարկել հանրությանը հայկական արտադրության հագուստ ոչ միայն Հայաստանում, այլև Հայաստանից դուրս։ Այո, մենք էլ երազանքներ ունենք։

Թեև հիմա մեր արտադրանքը հասանելի  է միայն Հայաստանում, բայցևայնպես մենք նպատակ ենք հետապնդում գրավել արտասահմանյան շուկաներ նույնպես, և ծանոթացնել աշխարհին հայկական արտադրության հագուստի հետ։

Ինչու՞ է տոպրակը վաճառվում։

Prime-ի խանութ սրահներում հունվար ամսից առկա են միայն թղթե տոպրակներ, որոնք ունեն սիմվոլիկ գներ։

Այս կերպ Փրայմի թիմը ցանկանում է խրախուսել հանրությանը գնումներ կատարել իրենց սեփական` կտորե, կամ թղթե տոպրակներով, որոնք չեն աղտոտի շրջակա միջավայրը, ինչպես պոլիէթիլենային տոպրակները։

Ինչպես հայտնի է բոլորին պլաստիկ տոպրակները լրջորեն քայքայում են շրջակա միջավայրը։

Հողի մեջ մտնելով՝ նրանք դանդաղ սկսում են թունաքիմիկատներ արտանետել։

Հասցնում են մեծ վնասներ վայրի բնությանը, ստեղծում եմ խցանված կոյուղիներ, փչացնում են ցանկացած բնակավայրի էսթետիկ տեսքը։

Պլաստիկ տոպրակների այդքան խնդրահարույց լինելու պատճառներից մեկը դրանց կյանքի երկարատևությունն է։ 

Ocean Wildlife GIF by BBC America - Find & Share on GIPHY
Լավ է երբ տոպրակը չի խանգարում լողալիս, կենդանիների դեպքում այն խանգարում է իրենց կենսակերպին։

Մինչ թղթե տոպրակները քայքայվում են մեկ ամսում, պլաստիկ տոպրակները պահպանում են իրենց գոյությունը մի քանի տասնամյակ, իսկ որոշ դեպքերում նաև մի քանի դար։

Փրայմի թիմը հույս ունի, որ շուտով հանրությունը կձերբազատվի պլաստիկից և կսկսի օգտագործել բազմակի անգամվա օգտագործման կտորե տոպրակներ` չաղտոտելով բնությունը։

Ինչու՞ են կտորները խառնուրդ։

Մեր հագուստների բաղադրությունները հիմնականում ներառում են խառնուրդներ` կազմված բամբակից և պոլիէսթերից։

Prime-ը միտված է ստեղծել հագուստներ, որոնք ավելի երկար կծառայեն մարդկությանը և կլինեն համեմատաբար օրգանիկ ու անվնաս հումքից։

Ինչու՞ է սև գույնը քիչ։

«Հայստանում չկար հայկական արտադրության բազմերանգ հագուստ»։

Տեղական արտադրողները սովորաբար առաջարկում են հանրությանը մուգ գույների հագուստ, իսկ հայկական արտադրության  բազմերանգ ու առօրյա հագուստ գտնելը իսկապես լուրջ խնդիր է։

Prime-ը հենց սկզբից նպատակ էր հետապնդում  առաջարկել հանրությանը առօրյա և սպորտային ոճի բազմերանգ և գունագեղ հագուստ` խուսափելով մուգ գույներից։

Չէ որ մեր հագուստը ստեղծում է մեզ շրջապատող տրամադրությունը, իսկ բարձր տրամադրություն ունենալու համար մեզ վառ գույներ են պետք։

Ինչու՞ է թանկ։

Prime Casual Wear-ի հագուստները կարվում և տպագրվում են Երևանում։

Մեր տպագրությունները չեն մաքրվում, երկարակյաց են և ճիշտ խնամքի դեպքում կծառայեն երկար տարիներ։

Բոլոր հագուստները ստեղծվում են մաղային բարձրորակ տպագրության և բարձրորակ ներկերի միջոցով։

Ի դեպ, TUMO-ում կա հատուկ մաղային տպագրության դասնընթաց

https://www.tumostudios.com/learn/

Յուրաքանչյուր տպագրության համար պատրաստվում է հատուկ մաղ և ներկեր։

Ինչ վերաբերում է դիզայնին։

Prime-ի յուրաքանչյուր հագուստ նախագծված է յուրահատուկ դիզայնով, հագուստները ստեղծվում են պրոֆեսիոնալ դիզայներական թիմի երկարատև ջանքերի շնորհիվ։

Յուրաքանչյուր տպագրության համար ստեղծվում է առանձին տառատեսակ։

Տպագրություններում օգտագործված տառատեսակները պատրաստի չեն, դրանք ստեղծվում են տիպոգրաֆիկայի հիմունքներին համապատասխան։

Տիպոգրաֆիկան (Typography) տպագիր տեքստի նախագծման արվեստն է։

Typography
Այն համարվում է  գրաֆիկական դիզայնի ճյուղերից և հիմնված է որոշակի կանոնների ու սկզբունքների վրա։ Տիպոգրաֆիկայի գործընթացը ներառում է այբուբենի ընտրությունը, տառատեսակը , տառաչափը, տողի երկարությունը, տառերի միջև տարածությունը և այլն։

ԵՒ վերջապես, Փրայմի յուրաքանչյուր հագուստ ստեղծվում է սահմանափակ քանակությամբ։

Տպագրությունները սովորաբար չեն կրկնվում, բացառությամբ այն դեպքերի, երբ հաճախորդների մեծ բանակները չեն պարտադրում անել մեզ դա։

Արվեստ

Դե ինչ, այժմ բոլոր գաղտնիքները բացահայտված են։

Այցելիր մեզ` ընտրելով քեզ ամենամոտ հասցեն` 

– Իսահակյան 3

– Աբովյան 20

– Գարեգին Նժդեհ 2։

Գտիր մեզ քարտեզով

Մեկնաբանիր

Comment

  1. Շատ մատչելի և որկյալ արտադրանք կարևորե Հայկական:
    Շնորհակալ եմ բոլոր Prime անձնակազվից