Երբ գնում ենք տեքստիլից կարված հագուստ, անշուշտ ուշադիր զննում ենք, համոզվելու համար, մաքուր է այն կարված, թե՝ ոչ։ Եվ մոռանում ենք ամենակարևորի՝ հագուստում առկա պիտակին ուշադրություն դարձնելու մասին։ Հենց դրանք, պատկերված նշաններն են որ հուշում են խնամքի թույլատրելի տեսակների մասին: Շատ հաճախ, նոր հագուստը փչանում է լվացքի կամ արդուկելու ընթացքում, քանի որ ուշադրություն չենք դարձրել պիտակներին ներկայացվող նշաններին։
Գոյություն ունի հստակ կանոն․ յուրաքանչյուր գործվածք ունի իր համապատասխան խնամքը: Ապրանքների ոչ պատշաճ օգտագործումը կարող է կրճատել արտադրանքի կյանքը: Ձեր արտադրանքի կյանքն առավելագույնի հասցնելու համար՝ արտադրողը տեղեկատվությունը տեղադրում է պիտակների վրա` հատուկ խնամքի գրաֆիկական նշաններով:
<<Ձեռքով լվացք>>, <<մեղմ լվացում>>, <<շատ մեղմ լվացում>>, <<չարդուկել>>, <<արդուկի համար ցածր ջերմաստիճան>>, <<միջին ջերմաստիճան>>, <<բարձր ջերմաստիճան>>, սրանք միայն գեղեցկության համար նախատեված բառակապակցություններ չեն, այլ հագուստի ճիշտ և գրագետ խնամքի հուշարարներ, որոնք, ցավոք, շատ հաճախ են անտեսվում։
Զգուշացնող պիտակը օգնում է պատասխանել մի շարք հարցերի, օրինակ՝ ինչպե՞ս հագուստը ճիշտ մաքրել, լվանալ, չորացնել, արդուկել և ընդհանրապես հնարավո՞ր է դա անել և ի՞նչ պայմաններում։
Պիտակներում պատկերված նշաններն օգնում են գնորդին հասկանալ և պահպանել տեքստիլի տեսքն ու գույնը: Ստորև բերված աղյուսակով կփորձենք ներկայացնել <<Փրայմ>> հագուստի պիտակին բնորոշ նշանները։
Մի փոքր ուշադրություն պիտակներին, և այլևս չեք ունենա վնասված հագուստներ, գունազրկված հուդիներ, վնասված ջինսե տաբատներ, լայնացած կամ ծայրաստիճան՝ մանկական չափսի հասնող հագուստներ։
Չենք մոռանում,եթե հագուստը լվացվել է ճիշտ այնպես, ինչպես պետք է, ապա երկար ժամանակ նրանք կուրախացնեն ձեզ իրենց գերազանք տեսքով:
Webmentions
[…] տպագրությունները չեն մաքրվում, երկարակյաց են և ճիշտ խնամքի դեպքում կծառայեն երկար […]